|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ երեկոյան կտրուկ վատացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ տիկին Գրետայի առողջական վիճակը: Նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
Հիվանդանոցի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Գրետա Սարգսյանի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, այժմ նա հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը կայուն ծանր է: Բժիշկը նաև տեղեկացրեց, որ Սարգսյանի դուրս գրման մասին վաղ է խոսել, քանի որ հիվանդությունը ծանր է:
Նշենք, որ այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: Սպարապետի հիշատակը հարգելու համար այսօր մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, երկրապահներ և ազատամարտիկներ կայցելեն «Եռաբլուր» պանթեոն: