|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Մարտի 5-ին` ժամը 2-ին, Հայաստանի գրողների միության Կլոր դահլիճում տեղի կունենա «Երիտասարդ գրականագետների հանրապետական գիտաժողովի նյութեր» ժողովածուի շնորհանդեսը:
Ժողովածուն ներառում է 2013-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում կայացած գիտաժողովի զեկուցումները, որոնք, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, տպագրվել են որպես գիտական հոդվածներ: Շնորհանդեսին ներկա կլինեն ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանը: