|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը բուռն էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ու ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջև: Պատգամավորի հարցը վերաբերում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես պատգամավորը ձևակերպեց «այսպես կոչված` ատենախոսության» օրը Երևանի տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած իրադարձություններին, երբ համալսարանի մի խումբ ուսանողներ խոչընդոտել էին լրագրողների գործունեությանը՝ չթողնելով նրանց մասնակցել Տարոն Մարգարյանի ատենախոսության պաշտպանությանը:
Նշենք, որ պատգամավորի և նախարարի հարցուպատասխանը վերածվեց սուր քաղաքական ենթատեքստերով մենամարտի: