|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացրել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա որդու` Բիլալ Էրդողանի` դեկտեմբերի 17-ի հեռախոսազանգի ձայնագրությունը:
Ըստ Haberler-ի` Թուրքիայի 12 քաղաքներում բողոքի ցույցեր են արել ընդդեմ Էրդողանի: Ցուցարարները պաստառներ են պարզել «Ամենուրեք կաշառք, ամենուրեք կոռուպցիա» գրությամբ և պահանջել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հրաժարականը:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ պլաստիկ փամփուշտ, ջուր, և արցունքաբեր գազ է կիրառել:
Նշենք, որ ձայնագրության մեջ Էրդողանը որդուն հրամայել էր թաքցնել տանը պահված 1 միլիարդ դոլարը: