|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 17-ին Կազանում անցկացված միջազգային` «Աստղային տոմս» մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը. հաղորդում է kazanpress.ru-ն:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է «Աքսյոնով ֆեստ» փառատոնի շրջանակներում: Հարություն Հովակիմյանը հաղթող է ճանաչվել «Պոեզիա» անվանակարգում: «Արձակ» անվանակարգում մրցանակ է ստացել սանկտպետերբուրգցի ստեղծագործող Եվգենի Բաբուշկինը: Մրցանակակիրները բեմում կարդացել են իրենց ստեղծագործությունները:
Հարություն Հովակիմյանն իր բանաստեղծությունն ընթերցել է նախ հայերենով, ապա` ռուսերենով:
Հարություն Հովակիմյանը ՀԳՄ անդամ է, գրականության ոլորտում արժանացել է Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին /2010/: «Երբ մենք չաղոթեցինք» ժողովածուի հեղինակն է: