|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն հայտնել ենք, որ այսօր ՀՀ կառավարության շենքի առջեւ հերթական բողոքի ակցիան էին կազմակերպել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր պահանջում էին իրենց` 12 ամսվա չվճարված աշխատավարձերը:
Կառավարության դիմումների ընդունման բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը հավաքվածներին հավաստիացրեց, որ գործարանը, պարտքեր կուտակելով, պահում է աշխատակիցներին:
Բնակիչների այն սպառնալիքին, թե իրենք երկրից կհեռանան, եթե աշխատավարձերը չստանան, կառավարության ներկայացուցիչը պատասխանեց. «Երեք ամիս հետո էլ ստեղ չեք գա և որևէ հարցով մեզ չեք դիմելու»: Ի պատասխան` քաղաքացիներն ասացին. «Ճիշտ է, երեք ամիս հետո էլ ստեղ չենք լինի, որ գանք»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: