|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկել է դիտարկել Ղազախստանի անվանումը Ղազակ Ելի անվանումով փոխարինելու հնարավորությունը. հայտնում է Интерфакс-ը։
Նազարբաևի կարծիքով՝ դա հնարավորություն կտա Ղազախստանին տարբերվելու Ասիայի մյուս պետություններից. «Օտարերկրացիները հետաքրքրություն են ցուցաբերում Մոնղոլիայի հանդեպ, որի բնակչությունն ընդամենը 2 մլն է, ընդ որում՝ նրա անվանման մեջ բացակայում է «ստան» վերջավորությունը։ Միգուցե անհրաժեշտ է քննարկել մեր երկիրը Ղազակ Ելի անվանելու հնարավորությունը, սակայն նախ անհրաժեշտ է քննարկել դա ժողովրդի հետ»,- ասել է նա:
«Ել» ղազախներենով նշանակում է հայրենիք: Այսպիսով՝ նոր անվանումը բառացիորեն թարգմանվում է ղազախների հայրենիք: