|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
ԱԺ նիստում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դիմելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախաահ Ռոբերտ Նազարյանին, ասաց. «Գազային պայմանագրերում նշված է, որ «Գազպրոմ»-ի շահերը ենթակա չեն փոփոխման, իսկ դուք ասում եք, որ գործելու եք նախկինի պես: Բայց Ձեր հանձնաժողովը իրականում այս գազային համաձայնագրերը երաշխավորելու է: Մեզ մի ասեք, որ նախկինի պես եք գործելու, Ռուսաստանին ասեք: Կամ ո՞նց եք գործելու օրենքով, եթե այս ընկերության վրա այդ օրենքները չեն ազդելու»:
Պատգամավորը բարձրացրեց նաեւ գազի սպասարկման վարձ գանձելու հարցը, երբ գազի գնի հետ միասին բնակիչը վճարում է նաև այնպիսի ծառայությունների համար, որոնք չեն մատուցվում: Ռոբերտ Նազարյանը նշեց, որ համաձայն չէ Արմեն Ռուստամյանի կարծիքի հետ:
«Ունենք օրենք, որը ոչ ոք չի փոխել, մենք շարունակելու ենք ղեկավարվել Հանրային Ծառայությունները կարգավորող օրենքով: Եթե զգամ, որ ինձ ինչ որ բան կաշկանդում է, կգամ ԱԺ և կդիմեմ պատգամավորների օգնությանը: Ինչ վերաբերում է գազի ներտնային սպասարկմանը, Դաշնակցությունը նորից ու նորից այդ հարցը բարձրացնում է, բայց մենք նվազեցրել ենք այդ գինը մոտ քսան տոկոսով: Ներտնային սպասարկումը անվտանգության խնդիր է, որի պատասխանատուն «Հայռուսգազարդ»-ն է»,- ասաց Ռոբերտ Նազարյանը: