|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ցյուրիխում ավարտվել է հունվարի 28-ից մեկնարկած շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում էր նաև Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը:
Վերջին խաղային օրը Արոնյանը իր ուժերը չափեց արագ խաղում: Ընդհանուր 3 միավորով Արոնյանը զբաղեցրե երկրորդ տեղը: 4 միավորով հաղթող դարձավ Ֆաբիանո Կարուանան:
Արոնյանը սևերով հաղթել էր հնդիկ Վիշվանաթան Անանդին, սպիտակներով հաղթել էր Մագնուս Կարլսենին , սևերով ոչ - ոքի էր խաղացել Բորիս Գելֆանդի հետ, սևերով պարտվել էր ամերիկացի Հիկարու Նակամուրային և սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել իտալացի Ֆաբիանո Կարուանայի հետ: