|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բասմանի դատարանի դատավորը րապարակել է մոսկովյան դպրոցներից մեկում իրականացված 2 սպանության համար պատասխանատու աշակերտին կալանքի տակ առնելու մասին որոշումը: Որոշման համաձայն՝ նա պետք է մեկուսարանում մնա մինչև ապրիլի 3-ը:
Դատավորի որոշման վրա ազդել է նաև այն , որ նրա ծնողները հրաժարվել են երեխայի պաշտպանությունից։ Ծնողները չեն ցանկանում կապ հաստատել իրավապահ մարմինների հետ և չեն պատասխանում հեռախոսազանգերին. հայտնում է bfm.ru-ն:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Օտրադնոյե շրջանի դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Սերգեյ Գորդեևը ներխուժել էր դպրոց, պատանդ վերցրել աշակերտների և սպանել երկու հոգու՝ ուսուցչի և ոստիկանի: Պատճառը դպրոցում ծագաց կոնֆլիկտն է եղել: