|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ԱԺ-ում ներքին հրահանգ է իջեցվել` շտկել պատգամավորների կենսագրական տվյալները։ Քանի որ Հայոց բանակի 22-ամյակի առթիվ բազում հրապարակումներ եղան բանակում չծառայած պատգամավորների և պաշտոնյաների վերաբերյալ, ուստի իշխանական կուլիսներում որոշում է կայացվել գոնե բանակում ծառայած պատգամավորների տվյալները գրել։ Եվ ահա բոլոր պատգամավորները, որոնք ծառայել են հայկական կամ խորհրդային բանակում, պետք է ԱԺ կայքում՝ պատգամավորների կենսագրական տվյալների մեջ, հստակ մատնանշեն ԶՈՒ-ում ծառայած լինել-չլինելու հանգամանքը։
Երեկ ԱԺ պատգամավորներից շատերի օգնականները զբաղված էին այդ ճշտումներով։ Ավելին` նույն աղբյուրները «Ժողովուրդ»-ին հաղորդել են, որ նման հրահանգ է իջեցվել նաև մյուս պետական մարմիններին՝ կառավարություն, նախարարություններ, կառավարությանն առընթեր մարմիններ և այլն:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։