|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Փետրվարի 2-ից ոստիկանության Հրազդանի բաժնի և Ծաղկաձորի ոստիկանության ծառայողները, Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ծաղկաձորում գործող ճոպանուղու անձնակազմը որոնողական աշխատանքներ էին իրականացնում, քանի որ տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի անհետ կորել է. գրում է shamshyan. com-ը: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի`այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտբազայի մոտ գտնվող «Թթուջուր» կոչվող տարածքում հայտնաբերվել է 35-ամյա Արչիլ Մաղրաձեի դին: Նա աշխատում էր «ԱրմենՏել» ՓԲԸ-ում՝ որպես կոմերցիոն տնօրեն:
Թե ի՞նչն է եղել Մաղրաձեի մահվան պատճառը, կպարզվի դիակի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ճոպանուղու մոտ հայտնաբերվել է Ա. Մաղրաձեին պատկանող Hyundai մակնիշի 010 ԼՕ 03 համարանիշով ավտոմեքենան: