|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին մտագոհում է այն, ինչ կատարվում Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում: Եղիազարյանը լրագրողներին այսօր ասաց, որ ժողովուրդն անհայտության մեջ է, չգիտենք` ինչ է կատարվում Տավուշում:
«Գյուղապետն ասում է` ամեն ինչ կարգին է, գյուղացիներն ասում են` կրակում են: Չգիտենք` ի՞նչ անենք, ինչո՞վ օգնենք: Կարծում եմ` պետք է խմբեր կազմել եւ Տավուշ ուղարկել, որ գյուղացիներին եւ զինվորներին ոգեւորեն: Խմբերը պետք է միանան սահմանը պահող տղերքին, նրանց հետ կռիվ տան: Մեր սվինը պետք է ուղղված լինի հակառակորդի սրտին: Բնակիչներին պետք է ոգեշնչել, մարտական ոգի տալ, քանի որ հայ տղամարդն ի ծնե զինվոր է»,- ասաց Եղիազարյանը: