|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Կռվողը պետք է կռվի կռվելու համար. լրագրողներին ասաց «Արաբո» ջոկատի անդամ Նվեր Ստեփանյանը:
Նա վստահեցնում է, որ ազատամարտիկի ոգին աննկուն է, եւ որքան էլ փորձեն հիասթափեցնել նրան, միեւնույն է, երկրի նեղ օրին նրանք են հասնելու:
«Օրինակ, չնայած հիմա մեր ընկերը` Վոլոդյա Ավետիսյանը, կալանավայրում է, եւ շատ անօրինություններ են տեղի ունեցել նրա հանդեպ, բայց, միեւնույն է, հավատացնում եմ, որ նա առաջիններից մեկն է լինելու, ով հայրենիքը պաշտպանելու համար կրկին զենք է ձեռքը վերցնելու»,- ասաց Ստեփանյանը: