|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Շառլ Ազնավուրը մեծ հայրենասեր է, պետք չէ շահարկել նրա ասածները: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` խոսելով Շվեյցարիայում ՀՀ դեսպան, աշխարհահռչակ հայ շանսոնիե Շառլ Ազնավուրի այն մտահոգությունների մասին, որոնք նա հնչեցրել է իր հարցազրույցներում Հայաստանի ներքին ու արտաքին իրողությունների մասին:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Շառլ Ազնավուրին ճանաչում է ոչ միայն որպես աշխարհահռչակ երգիչ, այլ նաև անձնապես: «Ես խոր ակնածանքով եմ խոսում նրա մասին: Մենք միասին ճանապարհորդել ենք, հիմա էլ շփվում ենք: Շառլ Ազնավուրի բոլոր մտահոգությունները ճիշտ են ու իմաստուն, պետք է հարգանքով վերաբերվել այդ մարդու ասածներին»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը: