|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի ԱԳՆ-ն ամենամյա զեկույց է հրապարակել Եվրոպական Միությունում մարդու իրավունքների վերաբերյալ: Զեկույցում Եվրոպան ներկայացված է որպես մութ ու մռայլ մի վայր, ուր բազմաթիվ են ազգայնամոլներն ու այլատյացները. հայտնում է РИА Новости:
153 էջանոց զեկույցում բերվում են մարդու իրավունքների խախտման տվյալներ ԵՄ բոլոր 28 երկրներում: Իրավախախտումների թվում են՝ կտտանքներ, մասսայական լրտեսում, կալանավայրերում բանտարկյալների պահման պայմանների վատթարացում, մարդկանց առևտրի դեմ պայքարի ձախողում, փախստականների ու ներգաղթյալների նկատմամբ վատ վերաբերմունք, ինչպես նաև խոսքի ազատության սարսափելի սահմանափակում:
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ տվյալ տեսանկյունից ամենավատ երկրներն են Բրիտանիան, Բելգիան, Նիդեռլանդները և հատկապես երեք Մերձբալթյան պետությունները: