|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպել է մի շարք գրողների և լրագրողների հետ:
Taraf-ի հաղորդմամբ` ընդդիմադիր կուսակցության ղեկավարն ասել է. «Իրականում պետությունն ունի իր սեփական գաղտնի օրակարգը: Վարչապետի բոլոր պահանջներն օրինականացվում են: Այսպիսով` ղեկավարությունը մեկ հոգու ձեռքն է անցնելու: Էրդողանը գաղտնի օրակարգ ունի: Նա ուզում է իր պետությունը հիմնել: Իր բռնապետությունը հզորացնելու նպատակով HSYK-ին (Դատավորների և դատախազների բարձր խորհուրդ) փորձում է օգտագործել որպես միջոց: Նրա նպատակը միակ կուսակցություն լինելն է: Եվրոպան շատ լուրջ արձագանքներ և զգուշացումներ է անելու: Եթե այս կաշառակերությունն ու կոռուպցիան Եվրոպայում լիներ, կառավարությունը հրաժարական կտար»: