|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտությունները կուսակիցների սեռական կյանքի մասին կատակ են եղել: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Ժիրինովսկու թիմակից Սերգեյ Իվանովը։
«Բնականաբար, դա կատակ է եղել։ Ի՞նչպես նորմալ մարդը պետք է ընդունի դա: Կարծում եք՝ Վլադիմիր Ժիրինովսկին այդքան հիմա՞ր է, որ կարող է պատգամավորին, կուսակցության անդամին կամ հասարակ քաղաքացուն ասել, թե քանի անգամ նա կարող է շփվել հակառակ սեռի հետ։ Դա ձանձրացող մամուլի համար է»,- ասել է Իվանովը։