|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Երեկ Երևանի շախմատի ֆեդերացիայի հերթական նիստում նախագահ է ընտրվել Տարոն Մարգարյանը: Այսօր «Ազատության» հետ զրույցում Մարգարյանն ասաց, որ ընտրվել է իր ցանկությամբ, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում մեծ ուշադրություն է դարձնում մայրաքաղաքում շախմատի զարգացմանը:
Նա նշեց, որ վճռական է տրամադրված և առաջիկայում մեծ թափ է հաղորդելու մայրաքաղաքում շախմատի զարգացմանը։ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի խոսքով` ընտրություններին այլ թեկնածու չի առաջադրվել, տեղում առաջարկել են Մարգարյանի թեկնածությունը և ուրախությամբ կողմ քվեարկել։ 42 պատվիրակներից դեմ է քվեարկել միայն մեկը։
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է։ Հարցին, թե արդյոք դա՞ է պատճառը, որ Մարգարյանը նույնպես ցանկացել է դառնալ ֆեդերացիայի նախագահ, քաղաքապետը պատասխանեց, թե դեռ 2005 թվականից՝ Ավանի թաղապետ աշխատելու ընթացքում, շախմատի դպրոց է ստեղծել և այժմ էլ ցանկանում է շարունակել աշխատանքն այս ոլորտում:
Տարոն Մարգարյանի մոտ իմաստուն խաղի հանդեպ սերը վաղուց է եղել. «Ազատության» հարցին ի պատասխան` ասաց, որ մանկուց խաղում է:
Շարունակությունը` այստեղ: