|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Զարուհի Փոստանջյանը մեկնել է ժամանակավորապես, եթե պետք լինի, կարող է վերադառնալ` իր պարտականությունները կատարելու համար. այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` պատասխանելով հարցին, թե ո՞վ է փոխարինելու Զարուհի Փոստանջյանին նրա բացակայության ընթացքում:
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով` խմբակցության ընթացիկ կառավարումը կստանա իր հանգուցալուծումը մինչև հաջորդ քառօրյա նիստը, այսինքն` խմբակցության ներկայացուցչական կազմը կհստակեցվի մոտավորապես փետրվարի սկզբին, հենց այդ ժամանակ էլ ինքը հանդես կգա հրապարակային հայտարարությամբ: «Այստեղ որևէ բամբասանք կամ դավադրություն պետք չէ փնտրել: Ամեն մեկն ունի իր հետագիծը, խմբակցությունը, որքան էլ փոքրաթիվ լինի, ունի իր որակյալ աշխատանքը: Ես հույս ունեմ, որ Թևանը կվերանայի իր որոշումը»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: