|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Խաբարովսկում ադրբեջանցիների և տեղացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ըստ АПА-ի՝ կատարվածի հետեւանքով մեկ բնակիչ վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել օրեր առաջ՝ հունվարի 5-ի գիշերը:
Իլյա անունով երիտասարդը զբոսնելիս է եղել ընկերուհու հետ, երբ ադրբեջանցին մոտեցել և սկսել է անհանգստացնել աղջկան: Տղամարդկանց միջեւ վիճաբանություն է սկսվել, նրանց միացել են երկու կողմի ընկերները, և ծեծկռտուքի արդյունքում նրանցից մեկը՝ Ալեքսեյ Ինշակովը, դանակի 5 հարված է ստացել:
Օրեր անց անհայտ անձինք գտել են Ինշակովին վիրավորողին և դաժանաբար ծեծել: Նրա կյանքը հաջողվել է փրկել: