|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Իրանի աջակցությունը վայելող «Հըզբոլլահ» կազմակերպությունն ահաբեկչությունների շարք է ծրագրել Բաքվում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ վկայակոչելով Քուվեյթի «Էր Ռաի» թերթը, որն, իր հերթին, հիմնվում է արևմտյան և իսրայելական աղբյուրների վրա։
Համաձայն տեղեկատվության՝ «Հըզբոլլահն» ահաբեկչություններ է պլանավորում Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում գտնվող իսրայելական օբյեկտներում։ Ահաբեկչությունն իրականացնելուն կօգնեն թյուրքական երկրների քաղաքացիներ։