|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Մենք շատ ենք ցանկանում, որ Ռուսաստանը Վրաստանի եվրաինտեգրումը թշնամական քայլ չհամարի: Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ. հայտնում է apsny.ge-ն:
Նրա խոսքերով՝ Վրաստանի կառավարությունը մշտապես զգուշացնում է ձեռնարկատերերին, որ նրանք օգտագործեն ռուսական շուկան որպես դիվերսիֆիկացման միջոց և 100%-ով չվստահեն դրան:
«Պետությունը ողջունում է ՌԴ-ի հետ առևտրային հարաբերությունների վերականգնումը, սակայն համաձայն է ինձ հետ, որ ռիսկերը շատ մեծ են»,- ասել է նա: