|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակը» գրում է. «Այս տարի Սերժ Սարգսյանը չի մասնակցելու ոչ միայն տարեվերջյան այլոց միջոցառումներին, այլեւ սահմանափակել է Ամանորի առիթով իր կողմից ավանդաբար կազմակերպվող ընդունելությունները՝ հոր մահվան հետ կապված սգի պատճառով: Գործարարների հետ ամանորյա հանդիպումը, որով մեկնարկում էր շնորհավորանքների ցիկլը նախագահականում, այս տարի տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, սակայն այն կկայանա վարչապետի մասնակցությամբ, ով նախագահի անունից կընդունի գործարարներին: Տիգրան Սարգսյանը նախատեսում է ամանորյա ամփոփիչ ասուլիս տալ լրատվամիջոցների ղեկավարներին՝ «ա լյա Պուտին» բնույթի»: