|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երեկ բոլորի ուշադրության կենտրոնում ԱԺ-ն էր` իր պատգամավորներով: Պարզվում է` ԱԺ պատգամավորների երեկվա արկածներին մինչեւ լույս հետեւել էին նաեւ Երիտասարդական խորհրդարանի ներկայացուցիչները: Երեկվա դեպքերով այնքան են տարվել կամ գուցե հիասթափվել, որ մոռացել են այսօրվա նիստը: Այսօր ԱԺ-ում պետք է տեղի ունենար Երիտասարդական խորհրդարանի հերթական նիստը, սակայն այն հետաձգվեց քվորումի պատճառով. նիստին 131 երիտասարդ խորհրդականներից ներկայացել էր 23-ը:
Երիտասարդներն էլ գցեցին-բռնեցին եւ որոշեցին սպասել, սուրճ խմել` մինչեւ քվորում լինի: Որոշ ժամանակ անց քնած մնացած երիտասարդ պատգամավորները հավաքվեցին: Քվորում կա, բայց կարճ ժամանակ անց ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը. բոյկոտում են, ինչպես մեծերը...