|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ ոչ իշխանական ուժերը հայտարարության տեքստ են պատրաստում, որը քիչ անց կներկայացնեն մամուլի ասուլիսում:
ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասաց, որ խորհրդարանը գազային համաձայնագիրը չի վավերացրել, քանի որ ձայները հաշվող հաշվիչ հանձնաժողովը խախտումներով է գործել: «Սահմանված կարգով քվեարկություն տեղի չի ունեցել, այսինքն՝ որոշում չի ընդունվել»,- հայտարարեց նա:
Փաշինյանը նշեց, որ հաշվիչ հանձնաժողովը, ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, պետք է բաղկացած լինի յոթ անձից: Տվյալ դեպում անդամներից 4-ը չեն մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին` քաղաքական պատճառներով բոյկոտել են, ինչը նշանակում է, որ քվեարկության արդյունքներն արձանագրված չեն: