|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թուրքիայի Yüksekova Haber խմբագրության գրասենյակի դիմաց անհայտ անձինք որսորդական հրացանի երկու փամփուշտ են թողել. հայտնում է agos.com-ը:
Ջումհուրիյեթ թաղամասում գտնվող գրասենյակի տնօրեն Զեքի Դարան և լրագրող Քադիր Քայան, տեսնելով խմբագրատան մուտքի մոտի փամփուշտները, զանգահարել են ոստիկանություն:
«Փորձում են ազատ մամուլին` ժողովրդի ձայնը հանդիսացող Yüksekova Haber-ին, վախեցնել: Կարծում եմ` վերջերս հրապարակված լուրերը ինչ-որ մեկի «դուրը չեն եկել»: Պարզ է, որ սպառնում են մեզ»,- ասել է լրագրող Քայան:
Բոլորիս հայտնի է, թե Թուրքիայում ինչքան «ազատ» է մամուլը: Հրանտ Դինքի սպանությունն այդ «ազատության» դրսեւորումներից էր...