|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նկարիչների միությունում շարունակվում է համագումարը:
Նկարիչ Մարտիրոս Պետրոսյանը համագումարի ընթացքում նշեց, որ ներկայացնելու է իր անձնական խնդիրը, որն այնքան էլ անձնական չէ. չնայած տարիքին (76)` այս տարի Ստեփանակերտում ցուցահանդես է կազմակերպել, սակայն դա գրանցված չէ Նկարիչների միության անդամների կազմակերպած ցուցահանդեսների շարքում: «Ինձ ասում են` ուրիշ երկրում ես ցուցահանդես ունեցել, բա կարելի՞ է»,- վրդովված ներկայացրեց նկարիչը:
Ի պատասխան` Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը նշեց, որ ցուցակում նշված են միայն այն ցուցահանդեսները, որոնք տեղի են ունեցել միության դահլիճներում: