|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նկարիչների միությունում շարունակվում է համագումարը, որի ընթացքում պետք է միության նախագահ ընտրվի:
Yerkir.am-ի հետ զրույցում նկարիչ Արմեն Աթանյանը նշեց, որ ինքն առաջադրելու է իր թեկնածությունը` որպես միության նախագահ:
«Նկարիչների միության նախագահի ելույթը ուղղակի ինքնապաշտպանություն էր, ոչ մի լուրջ բանի մասին չխոսվեց, բոլոր հարցերին տրվեցին հպանցիկ պատասխաններ: Նա ասում էր` երիտասարդներ չկան միությունում, իսկ ես նրան կհարցնեի` այո, չկան այդ երիտասարդները, ինչի՞ չկան»,- ասաց Աթանյանը` հավելելով, որ միության նախագահ դառնալու դեպքում առաջին քայլը միության կանոնադրության որոշ կետեր փոխելը կլինի: