|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Հաջորդ տարվանից ՀՀ դատական դեպարտամենտում կգործի «թեժ գիծ» ծառայությունը: Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը նշեց, որ ծառայության ստեղծման մտահղացումը դեպարտամենտինն է, իսկ ներկայումս այդ ուղղությամբ բանակցություններ են տարվում:
Բաբայանի խոսքով` ծառայությունը կնպաստի դատական համակարգում առկա ոչ օրինական երևույթների բացահայտմանը, դրանց կանխարգելմանը, ինչպես նաև դատական ծառայության արդյունավետ ապահովմանը:
«Մենք ցանկացած դեպքում պատրաստ կլինենք լսել «թեժ գծով» ստացված զանգերը և անհրաժեշտության դեպքում դրանց օրենքով սահմանված համապատասխան կարգով ընթացք կտանք»,- ասաց նա: