|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Հրապարակ» օրաթերթն այսօր գրել էր, որ չի բացառվում` ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանն առաջիկայում դուրս գա ԲՀԿ-ից եւ ստեղծի նոր կուսակցություն՝ «Սիվիլիթաս»:
ԱԺ ավանդական ճեպազրույցում, լրագրողների խնդրանքով անդրադառնալով այս տեղեկությանը, ԲՀԿ-ական պատգաավոր Էլինար Վարդանյանը վստահեցրեց. «Ոչ, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Վարդան Օսկանյանը ԲՀԿ ակտիվ անդամ է, ԲՀԿ-ն ակտիվ քննարկումներ է կազմակերպում, և նա ակտիվ մասնակցում է այդ քննարկումներին: Հերթական ասեկոսեներն են: Սենսացիաներ փնտրեք այլ վայրերում»:
Միքայել Մելքումյանն էլ վստահեցրեց, որ Վարդան Օսկանյանի ստրատեգիան ամբողջությամբ տեղավորվում է ԲՀԿ ռազմավարության մեջ: