|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «Ֆեյսբուք»-ում տեղադրել է իր եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձեռքսեղմման լուսանկարը: Աայս կամ այն քաղաքական գործչի հետ լուսանկար տեղադրելը եւ դրանով հպարտանալը ՀՀԿ-ական երիտասարդների համար նորություն չէ: Որոշ ժամանակ առաջ էլ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանն էր «Ֆեյսբուք»-ում տեղադրել իր, Էդուարդ Շարմազանովի եւ Կարեն Ավագյանի լուսանկարը՝ Անգելա Մերկելի հետ: Լուսանկարում երեւում էր, թե որքան ոգեւորված են ՀՀԿ-ականները Մերկելին մոտիկից տեսնելու համար:
Արդարության համար պետք է նշել, որ, ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավորների, Աշոտյանն իրեն ավելի լուրջ է պահում...Դե մարդը նախարար է, համ էլ` ՀՀԿ-ի համար Մերկելն ու Պուտինը հո մեկ չեն: