|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Գյումրիում շարունակվում է «Ռուսաստան: Հայաստան: Մաքսային միություն» միջտարածաշրջանային երրորդ համաժողովը, որի շրջանակներում ելույթ ունեցավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Իր ելույթը ՌԴ ղեկավարը ավարտեց կատակով, որը, թերևս, նուրբ քաղաքական ակնարկ էր: Նա հայտարարեց, որ Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Կովկասից: «Ընդհակառակը՝ Ռուսաստանը փորձելու է ուժեղացնել իր դիրքերը տարածաշրջանում՝ հիմնվելով տվյալ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների վրա»,- նշեց նա:
ՌԴ առաջնորդի այդ խոսքերը ուղեկցվեցին ներկաների բուռն ծափահարություններով: