|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
2013թ. նոյեմբերի 23-24-ը Իտալիայի Բերգամո քաղաքում կայացավ «World championship Goju-Ryu» կարատեի աշխարհի առաջնությունը: Դուքենդո կարատեի ֆեդերացիայից yerkir.am-ին տեղեկացրին, որ Հայաստանն այդ կարևորագույն ստուգատեսին ներկայացել է 13 լավագույն մարզիկներով:
Մրցաշարն անցկացվել է բարձր մակարդակով: Հայաստանի ընտրանին նվաճել է 3 ոսկե, 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ: Հայաստանի պատվիրակության ղեկավարն էր Դուքենդո միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ Էդմոնդ Մուրադյանը:

