|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հերթական անգամ կառավարությունը` իր գործելաոճին հավատարիմ, անհետաձգելի է ճանաչում եւ ուրբաթ կեսգիշերին և երկուշաբթի առավոտյան օրինագծեր ներկայացնում խորհրդարան:
«Եթե իրենք մեր փոխարեն արդեն որոշել են, իսկ խորհրդարանին վերապահվում են միայն դակիչի դերը, ուրեմն` եկեք սահմանադրական փոփոխություններով ֆիքսենք, որ իրենք թող գան, նստեն էստեղ, քննարկեն ու քվեարկեն իրենց ներկայացրած ծրագրերը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու այն նախագծերի քննարկմանը, որոնք նման հապճեպ կերպով կբերվեն ԱԺ ու կպարտադրվեն խորհրդարանին` անհետաձգելի լինելու պատրվակով: