|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոյեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Վիլնյուսում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ. հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Հայաստանի արտգործնախարարը և Եվրոպական Միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը նամակներ են փոխանակել, որոնք նախանշում են ապագային միտված` Հայաստանի և Եվրամիության միջև համագործակցության օրակարգը։