|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Լոս Անջելես:
Նոյեմբերի 24-ին նախագահը մասնակցել է «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում կազմակերպված գալա միջոցառմանը եւ հանդես եկել ելույթով: Նախագահ Սահակյանը ներկայացրել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը, կարեւորել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, անդրադարձել «Հեռուստամարաթոն-2013»-ի հիմնական նպատակը հանդիսացող` Վարդենիս-Մարտակերտ մայրուղու կառուցման հետ կապված հարցերին:
ԼՂՀ ղեկավարի բնութագրմամբ` ճանապարհի շահագործումը միանգամից կլուծի սոցիալ-տնտեսական եւ ռազմավարական բազմաթիվ խնդիրներ, լուրջ հիմք կհանդիսանա Մարտակերտի ու Շահումյանի շրջանների եւ ամբողջ Արցախի զարգացման ու զորացման համար:
Բակո Սահակյանը նաեւ շնորհավորել է ներկաներին ԱՄՆ միջազգային ճանաչման 230-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ դա համաշխարհային պատմության մեջ ազգերի ինքնորոշման եւ մարդու իրավունքների ճանաչման ու հարգման ամենաառանցքային հաղթանակներից մեկն է: