|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Կիևում նոյեմբերի 21-22-ը կայացել է ՎՈՒԱՄ Ազգային կոորդինատորների խորհրդի նիստը. հայտնում է АPА-ն:
ՎՈՒԱՄ կազմակերպությունը, որը ստեղծվել է Հեյդար Ալիևի և Լեոնիդ Կուչմայի նախաձեռնությամբ, հանդես էր գալիս որպես ԱՊՀ-ին հակակշիռ կառույց:
Վերջին տարիներին, սակայն, այդ կազմակերպությունը ստվերում էր հայտնվել: Եվ ահա Վիլնյուսում կայանալիք գագաթաժողովի նախաշեմին Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները որոշել են խորհրդակցություններ անցկացնել: