|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Հայաստանում ձու արտադրող ընկերությունները մոտ օրերս խորհրդակցություն են արել, որի ընթացքում որոշել են դիմել ՀՀ կառավարությանն ու պետեկամուտների կոմիտեին՝ խնդրանքով սահմանափակել հավկիթի ներկրումը: Բանն այն է, որ ձվի շուկայում արդեն նկատվում է ձվի ավելցուկ: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացել է ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանից, ով տեղեկացրել է նաեւ, որ ձու արտադրող ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը պահանջով` մեկ տարով հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը:
Արտադրողները դժվարանում են շուկա ներկրված ձվերի մրցակցությանը դիմանալ: Սակայն դեռ արձագանք չկա: