|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նամակ է հղել երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին` երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված. հայտնում է Корреспондент.net-ը:
«Երեկ, երբ ես իմացա ուկրաինական ղեկավարության` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու որոշման մասին, ուղղակի ցանկանում էի Ձեզ սպանել: Կարծում եմ` նման ցանկություն է ունեցել ուկրաինացիների 70%-ը»,- գրել է Տիմոշենկոն նամակում:
Այնուհետեւ նա կոչ է արել Յանուկովիչին` արտահերթ նիստ հրավիրել և փրկել դրությունը, քանի որ եվրաինտեգրումից հետ կանգնելը նրա կյանքի մեծագույն սխալը կլինի: