|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Թեհրանում հրատարակվող «Ալիք» թերթի «Հրայր Մարուխեան» սրահում նոյեմբերի 19-ի երեկոյան ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է Հայ Դատի բարեկամների եւ համակիրների հետ:
Հանդիպման ընթացքում Բյուրոյի ներկայացուցիչը անդրադարձել է Հայաստանի տնտեսա-քաղաքական իրավիճակին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքներին, դրանցում կուսակցության դերին, տարածաշրջանային հարցերին:
Հրանտ Մարգարյանը մանրամասն ներկայացրել է Սիրիայում տիրող վիճակը և ստեղծված իրավիճակում ՀՅԴ-ի նախաձեռնությունները, որոնք, որպես օժանդակություն, կարող են սիրիահայերի համար որոշակի ապահովություն ստեղծել:
Հանդիպումն ամփոփվել է հարցուպատասխանի ձևով, ապա տեղի է ունեցել ընդունելություն. հաղորդում է «Ալիք»-ը: