|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին՝ Կազանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Հեռագրում ասված է.
«Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Կազանի օդանավակայանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը խլեց տասնյակ մարդկային կյանքեր:
Ձեզ հետ կիսելով անժամանակ հեռացածների վիշտն ու դառնությունը՝ ցանկանում եմ բոլոր զոհվածների մերձավորներին և հարազատներին փոխանցել անկեղծ զորակցության և կարեկցանքի խոսքեր»: