|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նոյեմբերի 5-ի անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանի նկատմամբ դատարանը դատահոգեբուժական փորձաքննություն նշանակվելու որոշում է կայացնելու: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք, որ ակտիվիստ Անի Կաղինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ որոշում է կայացվել Շանթ Հարությունյանին երկուշաբթի օրը տեղափոխել հոգեբուժարան։ Այդ կապակցությամբ ակտիվիստներն այսօր ՀՀ Ազգային անվտանգության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպելու: