|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Քիչ առաջ մի քանի տասնյակ երիտասարդներ կառավարության շենքի մոտից երթով շարժեցին դեպի «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ` ի պաշտպանություն կալանավորված Վարդան Պետրոսյանի:
Ակցիայի կազմակերպիչ Մարիամ Ղամբարյանի խոսքով` իրենց ակցիան խաղաղ է, իրենք պահանջում են Վարդան Պետրոսյանի նկատմամբ արդար դատաքննություն իրականացնել և փոխել խափանման միջոցը:
Երթի մասնակիցները որևէ ցուցապաստառ չեն պարզել և որևէ դիմում կամ նամակ չունեն որևէ պետական մարմնի հանձնելու: