|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Ստամբուլի «Շեհիր» համալսարանում տեղի է ունեցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների թեմայով համաժողովը` կազմակերպված Ֆրանսիա-Գերմանիա հարաբերությունների պատմական փորձի հիման վրա:
Ըստ taraf.com-ի` համաժողովի ժամանակ պրոֆեսոր, դոկտոր Ֆերհաթ Քենթելը ասել է. «Դժբախտաբար, հայերն ու թուրքերը անցյալում վերքեր ստացած ժողովուրդներ են: Միաժամանակ, այդ երկուսն իրենց ապրած հողի հումուսը, այսինքն` արդյունավետությունն են: Այստեղից ճանապարհ ելնելով` պետք է հարաբերությունները բարելավենք»:
«Թուրքիան վերջերս շատ լավ տպավորություն է թողնում միջավայրի վրա: Վերջերս ժողովրդավարացման գործընթացը Թուրքիայում արագացել է, և սա նույնպես ազդում է տարածաշրջանի վրա»,- ասել է հայ հայտնի պատմաբան Ռոնալդ Սյունին: