|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը նոյեմբերի 9-ին Տեխասում ռևանշ-մենամարտ է անցկացրեց երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ:
Հայաստանի դրոշի տակ հանդես եկով Դարչինյանը պարտվեց մենամարտի 9-րդ ռաունդում՝ տեխնիկական նոկաուտով:
Հայ բռնցքամարտիկը 2 անգամ հայտնվեց նոկդաունում, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:
Մինչեւ այդ պահը 37-ամյա Դարչինյանը հաղթում էր (78-74), սակայն չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Ռևանշը չկայացավ:
Հիշեցնենք, որ Դոները և Դարչինյանը առաջին անգամ մենամարտել են 2007-ին: Այդ ժամանակ տեխնիկական նոկաուտով ֆիլիպինցի Դոները առավելության հասավ Վիկի նկատմամբ: Այնուհետև մարզիկը բազմիցս հրաժարվել է ընդունել Դարչինյանի մարտահրավերները: