|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Բազմիցս նշվել է, որ մեր տարածաշրջանի ամենամարտունակ ու ամենաբարձր մարտական պատրաստվածություն ունեցող բանակը հայկական բանակն է:
Օրերս Հետախույզի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ հայկական զինուժը, հատկապես` հետախուզական ու հատուկ նշանակության զորամիավորումները, բարձր մարտական պատրաստականություն ունեն եւ կարող են լուծել իրենց առջեւ դրված ցանկացած մարտական առաջադրանք:
Ներկայացնում ենք հայոց ազգային բանակի հետախույզների ու հատուկջոկատայինների տիրապետած հնարքների ու կարողությունների մի փոքրիկ մասը միայն: