|
Փոխարժեքներ
14 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Արարատի մարզպետի պաշտոնից ազատված, թոշակառու Էդիկ Բարսեղյանին անգործ չթողեցին՝ նշանակեցին Վովա Գասպարյանի խորհրդական: Սակայն շաբաթներ են անցել, բայց նա դեռ չի գնացել նոր աշխատավայր: Իսկ ի՞նչ է հեռվից հեռու խորհուրդ տվել Գասպարյանին: «Այո, ես շատ ուրախ եմ, որ Վլադիմիր Սերգեյիչի խորհրդական եմ նշանակվել, իսկ մնացածն արդեն Ձեր գործը չի՝ գործի եմ գնում-չեմ գնում, ինչ եմ անում: Հանգիստ թողեք ինձ»,- «Հրապարակ»-ին ասել է լրագրողներից հոգնած նախկին մարզպետը, ով, ըստ ամենայնի, հոգնել է նաեւ աշխատելուց: