|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր առավոտյան վատթարացել էր Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամլո պատասխանատու Շուշան Հունանյանը նշեց, որ դերասանը համակարգչային տոմոգրաֆիա անցնելուց հետո տուն է տեղափոխվում:
«Նրան հոսպիտալացնելու կարիք չկա»,- ասաց Հունանյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանության Նաիրիի քննչական բաժնում, որտեղ ընթանում է Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի վերաբերյալ նախաքննությունը, որոշում է կայացվել ձերբակալել վթարի մասնակից` հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին: Այդ կապակցությամբ ոստիկաններն այցելել էին Պետրոսյանի քրոջ բնակարան: