|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Նոյեմբերի 5-ին Ստամբուլի Ջեզայիր կենտրոնում կայացավ հայ լրագրող Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սեւ» եւ «Հայերը եւ թուրքերը» գրքերի թուրքերեն եւ անգլերեն հատորների շնորհանդես-վաճառքը։ Այն կազմակերպել էր «Անատոլու Քյուլթուր» կենտրոնի ղեկավար Օսման Քավալան` համագործակցությամբ «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Քոչունյանի։
«Յուրաքանչյուր կոնֆլիկտ ունի առնվազն երկու կողմ։ Ես չեմ կարող հավակնել ամենաանաչառ հեղինակի տիտղոսին, սակայն երկու գրքերում էլ փորձել եմ ներկայացնել փաստեր, իրադարձություններ` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին։ Կարծում եմ` թուրք ընթերցողը հետաքրքրությամբ կկարդա այս հատորները եւ նոր մանրամասներ կհայտնաբերի ինչպես հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների պատմությունից, այնպես էլ արցախյան հակամարտությունից»,- ասել է Հակոբյանը։